Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն իրեն կպահի գրավված վենեսուելական լցանավերը և դրանց նավթը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն իրեն կպահի գրավված վենեսուելական լցանավերը և դրանց նավթը. Թրամփ

Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով տեղափոխվող նավթահումքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցում:

«Մենք այն կպահենք մեզ: Գուցե, մենք այն վաճառենք, գուցե, պահենք, գուցե օգտագործենք ռազմավարական պաշարների (համալրման) համար: Մենք նաև կպահենք նավերը», - նրա խոսքերն է մեջբերում CNBC-ն։ 

Թրամփը հրահանգել է շրջափակել պատժամիջոցների տակ գտնվող լցանավերը, որոնք մտնում են Վենեսուելա կամ դուրս գալիս այնտեղից։ Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն կալանել է խոշոր լցանավ, որը տեղափոխում էր ավելի քան 1 միլիոն բարել նավթ։ Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ն կալանել է ևս մեկ նավ։ Դեկտեմբերի 22-ին Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ն հետապնդում է երրորդ լցանավը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ այն նույնպես կալանվել է։

Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք նրա վերջնական նպատակն է պաշտոնից հեռացնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Նա նշել է, որ հրաժարական տալը Մադուրոյի կողմից «խելամիտ» քայլ կլինի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում