ՌԴ-ն և ԱՄՆ-ն զգայուն թեմաների շուրջ հերթական քննարկումներն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և ԱՄՆ-ն «գրգռիչ» հանգամանքները վերացնելու շուրջ հանդիպման հերթական փուլն են անցկացրել. օրակարգը քննարկվել է բավականին լուրջ մակարդակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այսպես կոչված, գրգռիչ հանգամանքների շուրջ հանդիպման հերթական փուլը տեղի է ունեցել։ Այն անցկացվել է աշխատանքային մակարդակով։ Մենք հնարավորություն ունեցանք ամբողջ օրակարգը քննարկելու բավականին լուրջ, պրոֆեսիոնալ, խորը մակարդակով», - ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։

«Չեմ կարող ասել, թե էական առաջընթաց է (գրանցվել). կան առանձին թեմաներ, որտեղ նման առաջընթաց գրանցվում է, բայց գլխավոր հարցերն առաջվա պես առկախված են։ Եվ կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր կպահանջվեն. չեմ բացառում նաև քաղաքական մակարդակով ազդակները՝ առաջ շարժվելու համար։ Կողմնորոշիչն այն է, որ հաջորդ փուլը տեղի ունենա մոտավորապես, ընդգծում եմ, քանի որ կոնկրետ ամսաթվեր չկան, գարնան սկզբին», - հավելել է Ռյաբկովը։

Հայերեն Русский

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում