Եվրոպա

ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ բարձրացել են Ուկրաինայի հրետակոծության ժամանակ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ բարձրացել են Ուկրաինայի հրետակոծության ժամանակ

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ռմբակոծության ժամանակ օդ են բարձրացել Լեհաստանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կործանիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։ 

Հրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումները կանխարգելիչ բնույթի են և ուղղված են օդային տարածքի պաշտպանությանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում։

Լեհաստանի զինված ուժերը նմանապես են արձագանքել նախորդ ռմբակոծություններին։

Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել, կան վիրավորներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում