Մարտունիի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել՝ Վասակ Մամիկոնյանի կյանքն ու գործունեությունը թեմայով

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Ա և Բ դասարանների  աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել՝ այն նվիրելով  հայոց ռազմի  պատմության փառավոր հերոսներից մեկին՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, աշակերտները ներկայացրել են 4-րդ դարում ապրած ու գործած սպարապետ Վասակ Մամիկոնյանի  կենսագրությունը, ռազմագիտական կարողությունները և Հայաստանի անկախության պահպանման գործում ունեցած կարևոր դերը։

Նախագծային աշխատանքն իրականացվել է պատմության ուսուցչուհի Անի Շաքարյանի ղեկավարությամբ։ Աշխատանքների ընթացքում աշակերտները ծանոթացել են Վասակ Մամիկոնյանի կենսագրությանը, ռազմական և պետական գործունեությանը, կազմել են գիրք՝ նվիրված Վասակ Մամիկոնյանի կյանքին և գործունեությանը, պատրաստել սահիկաշարեր և բուկլետներ, որտեղ ներկայացրել են պատմական փաստեր, վկայություններ և պատկերներ։ Բացի այդ, աշակերտները ստեղծել են նաև Վասակ Մամիկոնյանի կիսանդրին, որը յուրօրինակ հարգանքի տուրք է սպարապետին։ Նրանց նախաձեռնությամբ գրվել է նաև երգ՝ նվիրված Վասակ Մամիկոնյանին, որտեղ արտացոլվում են սպարապետի քաջագործությունները և հայրենասիրական ոգին։ Բացի այդ, աշակերտները  կազմակերպել են միջոցառում, որտեղ  ներկայացրել են սպարապետի կյանքի և գործի ամենակարևոր դրվագները, ինչպես նաև բեմադրել պատմական ներկայացում, որը հանդիսատեսին տեղափոխել է անցյալ դարերի հերոսական Հայաստան։

«Նախագծի նպատակն էր ոչ միայն ծանոթացնել աշակերտներին մեր պատմական անցյալին, այլև ձևավորել հպարտություն հայ հերոսների հանդեպ և ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը։ Այս նախագծային աշխատանքը ոչ միայն պատմական գիտելիքների ամրապնդում էր, այլև ազգային ինքնագիտակցության, ստեղծագործական մտածողության և թիմային աշխատանքի դրսևորում։ Աշակերտների սրտերում Վասակ Մամիկոնյանի կերպարը դարձավ ոչ միայն պատմական հիշողություն, այլև հավատքի, ուժի և հայրենասիրության խորհրդանիշ։ Սպարապետի ոգին ապրում է յուրաքանչյուրիս մեջ, երբ սիրում ենք մեր հայրենիքը, պաշտպանում նրա լեզուն, մշակույթը և արժանապատվությունը։ Այդ սիրով ու հավատով է, որ շարունակվում է մեր պատմությունը։ Իսկ ամենամեծ արդյունքն այն էր, որ երեխաների մեջ արթնացավ հետաքրքրություն դեպի պատմությունը և ազգային հերոսների կերպարները»,-ներկայացրեց  պատմության ուսուցչուհի Անի Շաքարյանը։

Հայերեն

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով