Մերձավոր Արևելք

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ԱՄԷ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ԱՄԷ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդումը

Ֆրանիսայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարոն հայտնել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։ 

«Պաշտպանություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, արհեստական ​​բանականություն, տիեզերք. իմ գործընկեր Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել կապերը Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև», - գրել է Բարոն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 21-ին ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ նշելու Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ և քննարկելու երկկողմ հարաբերություններն էմիրաթցի գործընկերների հետ։ Պատվիրակության կազմում նրան ուղեկցում է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ 

Ֆրանսիայի նախագահը տարեվերջյան տոներն ավանդաբար նշում է արտերկրում տեղակայված զինծառայողների հետ։ ԱՄԷ-ում նրանց թիվը գերազանցում է 900-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում