Եվրոպա

ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ խորհուրդը վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգել է սահմանափակող միջոցները Ռուսաստանի նկատմամբ, որը կապված է Ուկրաինայում իրադրության շարունակվող ապակայունացման հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։

2025 թ. ամռանը Բրյուսելում Մոսկվայի դեմ պատժամիջոցների գործողությունը երկարաձգել էին մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

«Այս տնտեսական միջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարից՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված, անհիմն և անօրինական ռազմական ագրեսիայի», - նշված է հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում