Ադրբեջան

Կրեմլում մեկնաբանել են Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից

1 րոպեի ընթերցում

Կրեմլում մեկնաբանել են Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից

Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ հասկանում է, որ պետությունների ղեկավարները խիտ գրաֆիկ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք Ալիևի բացակայությունը ԱՊՀ գագաթնաժողովից անակնկալ էր։

«Մենք լիովին ըմբռնումով ենք մոտենում։ Իսկապես, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ լարված գրաֆիկ, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում