Եվրոպա

Ռյուտեն խոսել է Ուկրաինա զորքեր ուղարկելու Եվրոպայի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն խոսել է Ուկրաինա զորքեր ուղարկելու Եվրոպայի պատրաստակամության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Ուկրաինա զորքեր ուղարկելու Եվրոպայի պատրաստակամության մասին այն դեպքում, եթե «Ռուսաստանը խախտի հաշտության համաձայնագիրը»։ 

«Իհարկե, ներկայում մենք հրապարակավ մանրամասներ չենք քննարկում։ Սակայն կարող եմ ասել, որ մի քանի եվրոպական երկրներ հայտարարել են զորքեր տրամադրելու իրենց պատրաստակամության մասին, եթե դա պահանջվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա Bild-ին տված հարցազրույցում։

Ռյուտեն հավելել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում «կամավորների կոալիցիայի» ճշգրիտ կառուցվածքը որոշելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում