Ընթացիկ տարվա օգոստոսից Երևանի ներհամայնքային տրանսպորտում իրականացված հսկողության արդյունքում տուգանվել է ավելի քան 1470 անձ

1 րոպեի ընթերցում

Երևանի ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ այս տարվա օգոստոսից ավելի քան 1470 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց  Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ 

«Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում իրականացված հսկողության արդյունքում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կայացվել է 1473 տուգանքի որոշում, որից 1107-ն առանց տոմսի երթևեկելու, 99-ը այլ անձի արտոնությունից օգտվելու, իսկ 267-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար»,- ներկայացրեց Բաբայանը։ 

Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու տուգանքը 15 հազար դրամ է։  Այն դեպքում, եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն՝ իրական օգտվողի փոխարեն, տուգանքը կրկին 15 հազար դրամ է, իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսեկան վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, տուգանքի չափը 3 հազար դրամ է

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին