Ելիսեյան պալատը կդիտարկի Մակրոնի և Պուտինի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Ելիսեյան պալատն առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին։ 

«Այն, որ Կրեմլում հավանություն են տվել այդ քայլին, լավ է։ Առաջիկա օրերին մենք կորոշենք, թե որն է բանակցությունների անցկացման օպտիմալ եղանակը»,- Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է գործակալությունը։ 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքները հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որպեազի Եվրոպան վերսկսի Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ներկա ձևաչափը, երբ ամերիկյան բանակցողները կարգավորման պայմանները քննարկում են Ռուսաստանի հետ՝ առանց եվրոպացիների, օպտիմալ չէ։ 

Դրան հաջորդել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսել Էմանուել Մակրոնի հետ։ 

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների միջև վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին։ Նրանք այդ ժամանակ քննարկել էին Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ 

Հայերեն Русский

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»