Եվրոպա

Հունգարիան, Սլովակիան և Չեխիան հրաժարվել են մասնակցել ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրմանը

2 րոպեի ընթերցում

Հունգարիան, Սլովակիան և Չեխիան հրաժարվել են մասնակցել ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկի տրամադրմանը

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրո անտոկոս վարկի տրամադրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Նրանք հրաժարվել են աջակցել Ուկրաինային և դեմ են արտահայտվել դրան, սակայն փոխարենը համաձայնել են չօգտագործել վետոյի իրենց իրավունքը և չեն խոչընդոտել փաթեթի ընդունմանը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ չէր ցանկանա, որ Եվրամիությունը պատերազմի մեջ լինի։

«Գումար տալը նշանակում է պատերազմ», - ասել է Օրբանը։ 

Նա նաև «փակուղի» էր որակել ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու ծրագիրը, որը Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքում մերժվել էր։

Իր հերթին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրմանը։ Չեխիան ևս վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ միացել է հրաժարման գործընթացին:

Հայտարարության համաձայն՝ Ուկրաինային տրամադրվող միջոցները չեն գանձվի վերոնշյալ երեք երկրներից և չեն ազդի նրանց ֆինանսական պարտավորությունների վրա։ 

Եվրոպական միության ղեկավարները Բրյուսելում մեկ օրից ավելի տևած գագաթնաժողովի արդյունքում համաձայնության են եկել ԵՄ ընդհանուր բյուջեից առաջիկա 2 տարվա ընթացքում Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մասին, սակայն չեն կարողացել պայմանավորվել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում