Վրաստանը չի կատարում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի պահպանման հանձնարարականները. ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները չեն կատարում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի պահպանման հանձնարարականները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այդ մասին ասվում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի եզրակացության մեջ, որը հրապարակել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը: 

«Խորհուրդը ցավով նշում է Վրաստանի կողմից առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ յոթերորդ հաշվետվության հանձնարարականների չկատարելը, կոչ է անում Վրաստանի իշխանություններին կատարել այդ հանձնարարականները և անհապաղ բավարարել այցագրի ազատականացման չափանիշները», - ասվում է փաստաթղթում:

Իր հայտարարության մեջ ԵՄ-ն կրկին մեղադրում է Վրաստանի իշխանություններին Եվրամիության մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բրյուսելը նաև կոչ է անում Վրաստանի կառավարությանն ազատ արձակել տարբեր հանցագործությունների մեղադրանքներով կալանավորված ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ակտիվիստներին ու լրագրողներին: ԵՄ-ն կալանքի տակ գտնվող բոլոր անձանց համարում է չհիմնավորված կալանավորվածներ:

2024 թ. Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին հանձնարարականներ է ուղարկել առանց վիզայի ռեժիմի պահպանման համար, որոնց թվում է քաղաքացիների իրավունքների և հավաքների ազատության պաշտպանությունը: ԵՄ-ն նաև պահանջում է չեղարկել այն օրենքները, որոնք խախտում են իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը:

Նոյեմբերին ԵՄ-ի խորհուրդը խստացրել է երրորդ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի կասեցման նորմերը: Առանց վիզայի ռեժիմի կասեցման նոր պատճառ կարող է դառնալ ԵՄ-ի այցագրային քաղաքականության պահանջները չկատարելը կամ մարդու իրավունքների խախտումը:  

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում