Հայաստան են այցելել Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ներկայացուցիչները։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության գերատեսչությունից հայտնում են, որ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային կապերի և իրազեկման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են մասնագիտական կապերի խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։
Այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, շրջայց կատարել, ծանոթացել կրթական ծրագրերին, ուսումնական լսարաններին։