Թուրքիա

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել են բանակցություններն Աշգաբաթում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հանդիպումը տևել է մոտ 90 րոպե։

Սկզբում բանակցությունները տեղի են ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նախագահները շարունակել են քննարկումները նեղ կազմով։

Էրդողանի հետ բանակցությունների ավարտից հետո Պուտինն առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Թուրք նախարարը Ռուսաստանի առաջնորդին ուղեկցել է գրեթե մինչև նրա ավտոշարասյունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ պարզաբանել է, որ նախագահները քննարկել են Ուկրաինայում կարգավորման հարցը և Եվրոպայի կողմից ռուսական ակտիվները շահագործելու փորձերը։

Նրա խոսքով՝ նախագահները նաև նշել են, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում