Անդրեասյանը Չիենկովսկային առաջարկել է դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի և Լեհաստանի թանգարանների միջև համագործակցության հաստատումը

4 րոպեի ընթերցում

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարթա Չիենկովսկայի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակույթի ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը հուսալի հիմք է նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի զարգացման համար։ 

Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստան-Լեհաստան մշակութային կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների իրականացումը՝ ընդլայնելով փոխգործակցությունը համապատասխան կառույցների և ստեղծագործական կազմակերպությունների միջև։ Այդ համատեքստում կարևորվել են մասնագետների փոխանակման ծրագրերը, գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանային և գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համագործակցության ամրապնդումը։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի և Լեհաստանի թանգարանների միջև համագործակցության հաստատումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը: Նա Լեհաստանի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանը, կինոգործիչների միջև կապերի ստեղծմանը և երկու երկրների կինոփառատոններին մասնակցության խթանմանն առնչվող հարցեր։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ լեհական կողմի հետ արդեն իսկ հաջող համագործակցություն է ձևավորվել հնագիտական պեղումների ուղղությամբ։ 

Կողմերը քննարկել են նաև թանգարանների և հուշարձանների պահպանության ոլորտում մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունը թանգարանների վերականգնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացման հարուստ փորձ ունի և առաջարկել է դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցությունը։ Կողմերը կարևորել են միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությունը։

Լեհաստան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահ: Նախորդ տարի այս պատկերասրահում իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը շուրջ 60 հազար այցելու է ունեցել։ ՀՀ պատվիրակության անդամները պատկերասրահի տնօրեն Ագնեշկա Պինդերայի ուղեկցությամբ շրջել են պատկերասրահում, դիտել ցուցանմուշները։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի իրականացման համար և առաջարկել դիտարկել Հայաստանի թանգարանների հետ նմանօրինակ այլ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։

Հայերեն English Français Русский

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը