Զելենսկին հայտարարել է Ռյուտեի, Կոշտայի և ֆոն դեր Լայենի հետ արդյունավետ հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրախորհրդարանի նախագահի հետ արդյունավետ հանդիպման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։

«Լավ և արդյունավետ հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ»,- Զելենսկին։

Նա հավելել է, որ եվրոպացի առաջնորդներին ներկայացրել է դիվանագիտական ​​իրավիճակի մասին։

«Մենք մանրամասն քննարկեցինք մեր աշխատանքն ԱՄՆ գործընկերների հետ՝ խաղաղության, անվտանգության երաշխիքների և մեր դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Մենք նաև անդրադարձանք PURL նախաձեռնությանը և փոխհատուցման վարկին։ Մեր դիրքորոշումները համաձայնեցվել են բոլոր հարցերում։ Մենք գործում ենք համակարգված և կառուցողական ձևով։ Շնորհակալություն հանդիպման և ձեր աջակցության համար»,- նշել է Ուկրաինայի նախագահը

Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան դեկտեմբերի 9-ին կպատրաստի խաղաղության ծրագիր և կուղարկի այն Միացյալ Նահանգներ։

Զելենսկին դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Հռոմ։ Նախատեսված է հանդիպում Հռոմի պապ Լևոն XIV-ի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Հայերեն Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ