Արվեստը չի փոխարինվում, այն վերափոխվում է. ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Նկարիչների միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ։ 

«Արմենպրես»–ը նախարարի շնորհավորանքն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Սիրելի՛ նկարիչներ և արվեստաբաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու ձեր ստեղծագործական ուժը, մեր մշակութային ներկապնակում ձեր անփոխարինելի ներդրումը և այն նվիրումը, որով պահպանում և զարգացնում եք հայ գեղարվեստի հարուստ ավանդույթները։

Նկարչությունը մարդկության ամենահին ինքնարտահայտման լեզուներից է՝ ծնված հազարամյակներ առաջ՝ դեռ քարանձավների պատերին արված առաջին գծագրերից։ Այդ պատկերներն առաջինն են պատմում մարդկության մասին, փոխանցում առաջին հուզական խոսքը, առաջին փորձը՝ աշխարհը հասկանալու, մեկնաբանելու և ներկայացնելու։ Եվ այսօր էլ նկարչությունն այդ կարևոր առաքելությունից չի շեղվում․ շարունակում է լինել հոգևոր երկխոսության լեզու, արժեքները և ինքնությունը պահպանող կամուրջ։

Նկարչությունն իր բնույթով երբեք չի սահմանափակվել միայն դիմանկարներ կամ բնանկարներ պատկերելով։ Այն միշտ եղել է աշխարհայացքի, մտածողության ու զգացմունքների խորհրդանշային համակարգ։ Եվ պատմությունն ապացուցեց, որ արվեստն արվեստ չէ միայն իր տեխնիկական նորարարություններով։ Երբ մարդկությունը ստեղծեց լուսանկարչական սարքը, երբ լուսանկարչությունը լայնորեն տարածվեց, նկարչությունը ոչ միայն չկորցրեց իր տեղն ու դերը, արժեքը, այլև ընդհակառակը՝ բացահայտեց նոր ազդակներ, նոր ուղղություններ, նոր խոսք։ Այդպիսով, հաստատվեց մի պարզ ճշմարտություն՝ արվեստը չի փոխարինվում, այն վերափոխվում է, զարգանում և հարատևում։

Այսօր վերստին շնորհակալ ենք այն սերունդներին, որոնք ձևավորել են հայկական գեղանկարչության մեծ դպրոցը, և երախտագիտությամբ գնահատում ենք ժամանակակից նկարչների աշխատանքը։ Ձեր ստեղծագործությունները ոչ միայն զարդարում են մեր մշակութային կյանքը, այլև անհատապես և հավաքականորեն պատմում են մեր մասին: Իսկ պետության հանձնառությունն է արվեստագետին ամեն կերպ աջակցել ու ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որոնք կխթանեն ստեղծարարությունն ու ստեղծագործականությունը, որոնք նոր հնարավորություն են ոչ միայն անհատի համար, այլև պետության՝ մրցակից լինելու միջազգային հարթակներում:

Այս նպատակով մշտապես բարելավվում է օրենսդրական դաշտը, Կառավարությունը հոգ է տանում մշակութային հաստատությունների նյութատեխնիկական բազայի ապահովության, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման մասին, տարբեր մեխանիզմներ են մշակվում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ արվեստի տարբեր ուղղությունների զարգացումն ու մրցունակությունն ապահովելու, մշակույթ-տնտեսություն կապն ամրապնդելու նպատակով և այլն: 

Սիրելի՛ նկարիչներ, թող ձեր ներշնչանքը երբեք չսպառվի, և արվեստը շարունակի լինել արժեքներ ստեղծող, քանի որ պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով»։ 

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին