Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Եվրոպային, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության կողմերին և շահագրգիռ երկրներին մասնակցել բանակցություններին՝ նշելով, որ ԱՄՆ միջնորդությունն այս հարցում հաջողության հնարավորություն ունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է Դոհայում անցկացվող ֆորումի ժամանակ։ 

«ԱՄՆ-ի (Ուկրաինայի հարցում Եվրոպայի հետ անմիջականորեն համագործակցելու) բացակայության պայմաններում Եվրոպան պետք է ավելի ստեղծագործ լուծումներ փնտրի՝ ավելի դիմացկուն դառնալու համար: Ես կարծում եմ, որ այս պատերազմն ավարտելու միակ կենսունակ ճանապարհը բանակցություններում անկեղծ և վճռական ներգրավվածությունն է: Լավ միջնորդական ջանքեր են գործադրվում: Հուսով եմ, որ ամերիկյան միջնորդությունը կօգնի հաջողության հասնել. նրանք հաջողության բոլոր հնարավորություններն ունեն»,- ասել է Ֆիդանը: 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Ուկրաինան պատերազմի դադարեցման վերաբերյալ հերթական բանակցություններն են անցկացրել

 

Հայերեն Русский

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են. «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում