Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Ուկրաինան պատերազմի դադարեցման վերաբերյալ հերթական բանակցություններն են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Ուկրաինան պատերազմի դադարեցման վերաբերյալ հերթական բանակցություններն են անցկացրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները երկօրյա բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Հնատովի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետական դեպարտամենտը։ 

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած 6-րդ հանդիպմանը կողմերը քննարկել են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հնարավորությունները։ 

Ռուստեմ Ումերովը վերահաստատել է, որ Ուկրաինայի համար առաջնային է հակամարտության կարգավորումը, որը կպաշտպանի երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, կապահովի ուկրաինացիների անվտանգությունը և կստեղծի ամուր հիմք երկրում ժողովրդավարության բարգավաճման համար։

Կողմերը քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան նույնանման հանդիպումների արդյունքները և քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի ավարտին։

Հանդիպման ընթացքում ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաներն ընդգծել են, որ իրական առաջընթացը հնարավոր է, եթե Ռուսաստանը պատրաստ լինի քայլեր ձեռնարկել կայուն և երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։ 

ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները ավելի վաղ Մոսկվայում հանդիպումներ էին ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում