Հարավային Կովկասում ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական առաջընթացին․ ԵԱՀԿ գործող նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթաց է արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վալտոնենը նշել է ԵԱՀԿ նախարարական հանդիպման ընթացքում:

«Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթացին: Օգոստոսին մենք հասանք կոնսենսուսի՝ Մինսկի խմբի ենթակառուցվածքները փակելու ուղղությամբ, որոնք զբաղվում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,- ասաց Վալտոնենը:

ԵԱՀԿ գործող նախագահը նշեց՝ Մինսկի խումբը և դրա ենթակառուցվածքները փակելը կնպաստի նաև ԵԱՀԿ բյուջեի հաստատման հիմնական խոչընդոտի վերացմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը մեկնարկել էր 1992 թվականին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Կառույցի համանախագահներն էին ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ 

Հայաստանը և Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել Մինսկի խումբը լուծարելու հարցով։   

2025 թվականի դեկտեմբերի 1-ից կառույցը դադարեցրել է գործունեությունը:

Հայերեն العربية English فارسی ქართული Русский Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել