Ռուսաստան

Պուտինը հայտնել է Դոնբասի նկատմամբ ամեն գնով վերահսկողություն հաստատելու վճռականության մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է Դոնբասի նկատմամբ ամեն գնով վերահսկողություն հաստատելու վճռականության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։ 

«Հանդիպումը շարունակվել է հինգ ժամ։ Սակայն այն պետք էր։ Հանդիպումը շատ օգտակար էր»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասել է Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։

Նա տեղեկացրել է, որ ամերիկյան կողմն առաջարկել է ուկրաինական պատերազմի դադարեցման նպատակով ներկայացրած 28 կետից բաղկացած առաջարկները բաժանել 4 առանձին փաթեթների ու այդպես քննարկել։

Անդրադառնալով հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահի ջանքերին՝ Պուտինը նշել է․ «Դա դժվար աշխատանք է ու դժվար առաքելություն, որն իր վրա է վերցրել նախագահ Թրամփը։ Հեշտ խնդիր չէ հասնել նրան, որ հակամարտող կողմերը գան կոնսենսուսի։ Սակայն  նախագահ Թրամփը իրոք, ես վստահ եմ, անկեղծորեն փորձում է անել դա»։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իրենք ամեն գնով վերահսկողություն են հաստատելու Դոնբասի շրջանի նկատմամբ։ «Ամեն բան տանում է դրան։ Կամ մենք զինված ուժով կազատագրենք այդ տարածքները, կամ ուկրաինական զորքերը կհեռանան այդ տարածքներից դու կդադարեն կռվել»,- ասել է Պուտինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում