Եվրոպա

Հունգարիան չի մասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումներին

2 րոպեի ընթերցում

Հունգարիան չի մասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումներին

Բուդապեշտը լիովին աջակցում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին ուկրաինական հակամարտության հարցում և մտադիր չէ մասնակցել Կիևի համար զենքի գնումների ֆինանսավորմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։

«ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպական անդամներ ցանկանում են ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային, ուստի նրանք կրկին կոչ են անում բոլորին փող հատկացնել ՆԱՏՕ-ի մեխանիզմի շրջանակներում: Սակայն քանի դեռ Հունգարիայում գործում է մեր ազգային կառավարությունը, հունգարների փողը չի ուղարկվի Ուկրաինա», - ասել է նախարարը։

Այսպես է նա մեկնաբանել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումները PURL (Prioritized Ukraine Requirements List) ծրագրի շրջանակներում։

Նրա խոսքով, բազմաթիվ եվրոպական երկրներ «թույլ չեն տա Կիևին համաձայնել խաղաղության», ինչը կհանգեցնի նոր զոհերի, քանի որ «նրանք պատերազմ են ցանկանում ռուսների հետ»։ «Մեր կարծիքով՝ սա անթույլատրելի է։ Մենք չենք ցանկանում, որ Եվրոպան պատերազմական վիճակում լինի Ռուսաստանի հետ», - ընդգծել է Սիյարտոն։

Նա նշել է, որ Հունգարիան «անում է այն ամենը, ինչ կարող է, որպեսզի ապահովի Թրամփի խաղաղության ջանքերի հաջողությունը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում