Եվրահանձնաժողովի կոլեգիան հաստատել է Ուկրաինայի համար «հնարավոր փոխհատուցման վարկը»՝ ռուսական ակտիվների հաշվին

1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Ուկրաինայի համար «հնարավոր փոխհատուցման վարկը», որը ենթադրում է սառեցված ռուսական ակտիվների առգրավում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք քննարկել և այնուհետև ընդունել ենք հնարավոր փոխհատուցման վարկի առաջարկները», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: 

«ԱՄՀ-ի (խմբ.՝ Արժույթի միջազգային հիմնադրամի) գնահատականներով՝ Ուկրաինային 2026 և 2027 թվականների համար անհրաժեշտ կլինի 135 միլիարդ եվրո: Սա անհրաժեշտ է պետական ​​և քաղաքացիական գերատեսչությունների գործունեությունը պահպանելու, ինչպես նաև մարտադաշտում դիմադրությունը շարունակելու համար», - հավելել է նա։

Եվրահանձնաժողովը որպես ռուսական ակտիվների բռնագրավման այլընտրանք է առաջարկել 90 միլիարդ եվրոյի չափով եվրովարկը, որը կհոգա Կիևի կարիքների երկու երրորդը։

Հայերեն Русский