Քաղաքականություն

Աշխատում ենք վիզաներից ազատ ճամփորդությունների հնարավորություն տալ Հայաստանին. ԵՄ հանձնակատար

1 րոպեի ընթերցում

Աշխատում ենք վիզաներից ազատ ճամփորդությունների հնարավորություն տալ Հայաստանին. ԵՄ հանձնակատար

Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են աշխատանքը վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև շատ հայեր են ապրում ԵՄ երկրներում, և մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ ԵՄ երկրներ՝ այցելելու իրենց ընտանիքներին ու բարեկամներին»,- ասաց Կոսը:

Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում