Եվրոպա

Մեծ Բրիտանիայի թագավորը եղբորը զրկել է ևս երկու պատվավոր կոչումից

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավորը եղբորը զրկել է ևս երկու պատվավոր կոչումից

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը զրկել է իր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին ևս երկու պատվավոր կոչումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Միացյալ թագավորության The Gazette պաշտոնական  հրատարակությունը։

«Թագավորը հրամայել է չեղյալ հայտարարել և անվավեր ճանաչել Էնդրյու Ալբերտ Քրիստիան Էդվարդ Մաունթբաթեն-Վինձորի 2006 թվականի ապրիլի 23-ի Գարթերի ամենաազնվական շքանշանի ասպետ-ուղեկցորդ կոչումը և նրա անունը ջնջել նշված շքանշանի գրանցամատյանից։ Թագավորը հրամայել է չեղյալ հայտարարել և անվավեր ճանաչել Էնդրյու Ալբերտ Քրիստիան Էդվարդ Մաունթբաթեն-Վինձորին Թագավորական Վիկտորիական Շքանշանի Մեծ Խաչի ասպետի կոչում տալու՝ 2011 թվականի փետրվարի 19-ի որոշումը և նրա անունը ջնջել նշված Շքանշանի գրանցամատյանից», - նշվում է հաղորդագրության մեջ։

Սա ևս մեկ քայլ է թագավորի կողմից՝ ցույց տալու, որ վճռական է գործում Ջեֆրի Էպշտեյնի հետ եղբոր վիճահարույց կապերի հարցում։ 

Նոյեմբերի 6-ին հայտարարվել է, որ Էնդրյուն պաշտոնապես զրկվել է արքայազնի կոչումից և այլ տիտղոսներից։ Նախկին արքայազնը նաև մեղադրվել է բռնաբարության համար, ինչը նա հերքել է։

Ռազմածովային սպա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը Եղիսաբեթ II թագուհու կրտսեր որդին է։ 2000-ականների սկզբից ի վեր նրա հեղինակությունը խաթարվել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով։ 2019 թվականին արքայազն Էնդրյուն հրաժարական է տվել բոլոր պետական ​​​​պաշտոններից, իսկ 2022 թվականին սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին նրան զրկել են զինվորական կոչումներից և թագավորական արտոնություններից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում