ԵՄ ղեկավարները և Զելենսկին առաջընթաց են գրանցել Ուկրաինայում խաղաղության ծրագրի քննարկումներում. ֆոն դեր Լայեն

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջընթաց են գրանցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի քննարկման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ զրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ, որն այդ պահին Ելիսեյան պալատում էր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին։ 

«Մենք միասնականորեն սատարում ենք խաղաղության համաձայնագիրը, որն արդարացի կլինի Ուկրաինայի համար. այնպիսի համաձայնագիրը, որը լիովին կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կապահովի անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։ Մենք առաջ ենք տանում մեր աշխատանքն Ուկրաինայի ֆինանսական կարիքները բավարարելու համար։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցել և պլանավորում ենք մեր իրավական առաջարկները ներկայացնել այս շաբաթ», - գրել է ֆոն դեր Լայենը X-ում։

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է նաև իրենց գործողությունները «Կամեցողների կոալիցիայի» հետ համակարգելու մասին։ 

«Մենք Ուկրաինայի պաշտպանական կարողություններն ավելացնում են՝ որպես մեր պաշտպանական կարողությունների մաս», - նշել է նա։

Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում քննարկումներ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ: Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն ուշադրության կենտրոնում են եղել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը և անվտանգության երաշխիքները: 

Նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը: Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: 

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում սպասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Աշխարհ

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները մի շարք հեռախոսազրույցներ են անցկացրել Փարիզում հանդիպման ընթացքում

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը