ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերի քննարկման և տարեվերջյան ամփոփման նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը,  գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ֆեդերացիաների ֆինանսավորմանը՝ նշելով, որ Կառավարության կողմից ուսումնամարզական հավաքների օրապահիկի և գիշերակացի չափաբաժինների վերանայումից հետո համապատասխան ծավալները տարեկան բյուջեներում լիարժեք ներառելու խնդիր կար, որը հաջորդ տարվա բյուջետային հատկացումներում կարգավորված կլինի.

«Ուսումնամարզական հավաքները ՀՀ կառավարության սահմանած չափաբաժիններով կազմակերպելու համար կտրվի բավարար ֆինանսավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է, ուստի կարևոր է, որ ֆեդերացիաները պահանջվող փաստաթղթերը ներկայացնեն ամբողջական և ժամանակին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև  համապատասխան մարզաձևի զարգացման ծրագիրը, որը թույլ կտա հստակ հասկանալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի տեսլականը, ինչ թիրախներ են դրվում մեկ, երկու կամ երեք տարվա կտրվածքով, և ինչ արդյունքներ  կարելի է ակնկալել պետական աջակցությամբ:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզիկների ավիատոմսերի ձեռքբերմանը։ Շեշտվել է, որ ՀՀ կառավարությունը հաստատած նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարից, լավարկում է գործընթացը։ Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ հաստատված որոնողական համակարգերի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (10 և ավելի) ավիատոմսեր։ 

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Սպորտի կառավարման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, որ կառույցի միջոցով կշարունակվի ֆեդերացիաների գործունեության կառավարումը։ Մեկ տարի առաջ ներդրված այս նոր համակարգին 2026 թվականից կմիանան նաև բռնցքամարտի, հրաձգության, շախմատի, բասկետբոլի, թաեքվոնդոյի, ձյուդոյի, ջրացատկի, ավանդական ուշուի, սեղանի թենիսի և ձիասպորտի ֆեդերացիաները. Սպորտի կառավարման կենտրոնը կապահովի վարչատնտեսական գործընթացների կազմակերպումը, իսկ ֆեդերացիաները կզբաղվեն առավելապես մարզական գործունեությամբ։

«Ֆեդերացիաները կունենան հնարավորություն ներբեռնելու առաջնությունների մասնակիցների տվյալները, արդյունքները, ինչը թույլ կտա ավելի թափանցիկ և պարզ համակարգ ստանալ՝ մեդալների հաշվառումից մինչև անվանական թոշակների տրամադրում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրմանը և տվյալների բազայի ամբողջացմանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև օլիմպիական նպաստների նոր ծրագրին՝ տեղեկացնելով, որ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգն արդեն հաստատվել է և հունվարից կկիրառվի։ 

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մարզահագուստների տրամադրմանը, մարզիչների վերապատրաստման ծրագրերին, մարզիկների պատվովճարների վերանայմանը, Հայաստանի առաջնությունների և ներքին մրցաշարերի կազմակերպման կանոնակարգերին և այլն:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին