ԱՄՆ-ի և Սիրիայի զինված ուժերը «Իսլամական պետության» զենքի պահեստներ են ոչնչացրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը և Սիրիայի ներքին գործերի նախարարությունը Սիրիայի հարավային Ռիֆ Դամաշկ նահանգում նոյեմբերի 24-27-ը հայտնաբերել և ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զենքի պահեստներ պարունակող ավելի քան 15 թիրախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«Համատեղ գործողության արդյունքում ոչնչացվել է ավելի քան 130 ականանետ և հրթիռ, բազմաթիվ հարձակողական հրացաններ, գնդացիրներ, հակատանկային ականներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար նախատեսված նյութեր»,- նշվել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

«Մենք զգոն կլինենք և կշարունակենք ագրեսիվորեն հետապնդել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում», - հայտարարել է ԱՄՆ զինուժի հրամանատար Բրեդ Քուփերը։

Նոյեմբերի 11-ին Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Սիրիան միացել է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային, որը ձևավորվել էր ԱՄՆ ղեկավարության ներքո 2014 թվականին: Ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կողմից ԱՄՆ ղեկավարների հետ քննարկված կենտրոնական հարցերից մեկն էր Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան