Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Մակրոնի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Մակրոնի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասներ հայտնելով հանդիպումից։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում