ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հյուրընկալել է Գերմանիայի Ավետարանչական եկեղեցու պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերը նոյեմբերի 28-ին հյուրընկալել է Գերմանիայի Ավետարանչական եկեղեցու էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
On 28 November, #EUMA HoM Markus Ritter met with Bishop Frank Kopania, Head of the Ecumenical and Foreign Affairs Department of the Evangelical Church in Germany (@EKD)
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) November 28, 2025
HoM introduced EUMA's mandate and activities on the ground. Thank you for your visit! 🇩🇪🇪🇺🇦🇲 pic.twitter.com/lAQMNEK8kY
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերը հանդիպել է Գերմանիայի Ավետարանչական եկեղեցու էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի հետ»,-նշված է գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով այցելուներին:
Առաքելության փոխանցմամբ՝ Մարկուս Ռիտերը հյուրերին է ներկայացրել նաև առաքելության մանդատն ու գործունեությունը: