Մշակույթ

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը՝ նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, դիմակայունությանն ու կայուն համայնքների ձևավորմանը:

«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում, և այդ տեխնիկայով գործվող կարպետների գիտելիքների ու հմտությունների փոխանցումը մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթություններից է: 

Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքի 60 կանայք՝ արդյունքում ստեղծելով շուլալ տեխնիկայով գործված կարպետներ և կարպետներով համադրված ձեռարվեստի տարբեր նմուշներ: Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ ցուցադրությամբ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում