ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է ռոբոտաշինության միջպետական ծրագիր. Գոհար Բարսեղյան

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ շրջանակներում մշակվել է ռոբոտաշինության միջպետական ծրագիր, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ և Միության անդամ երկրների ոլորտային բիզնեսի մասնակցությամբ պատրաստում է առաջարկություններ արդյունաբերական ռոբոտաշինության զարգացման համապարփակ ծրագրի ձևավորման համար։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը՝ ներկայացնելով կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկման առաջին արդյունքներն ու դրա առավելությունները բիզնեսի համար։

«Տնտեսությունների անցումը ռոբոտացմանը պահանջում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն ընդունեն համապատասխան ռազմավարական որոշումներ և ձևավորեն պետական աջակցության գործիքակազմ։ Այդ նպատակով այս տարի ստեղծվել է «Ռոբոտատեխնիկա» Եվրասիական տնտեսական հարթակը։ Միջպետական այդ ծրագիրն ընդգրկում է արդյունաբերական ռոբոտատեխնիկայի նոր ձեռնարկությունների և կենտրոնների ստեղծում, գործող ձեռնարկությունների համալրում արդյունաբերական ռոբոտներով, ինչպես նաև ռոբոտատեխնիկայի համար միավորված թվային հարթակի ձևավորում»,-նշել է նախարարը։

Բարսեղյանն ընդգծել է նաև, որ հանձնաժողովը մեծածավալ աշխատանք է իրականացնում արդյունաբերական այն ոլորտների զարգացման ուղղությամբ, որոնք ունեն բարձր կոոպերացիոն ներուժ։ Դրանք են՝ տեքստիլ և կարի արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքավորումների արտադրությունը, քիմիական և դեղագործական արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ինչպես նաև թվայնացման զարգացմանը միտված սարքավորումների արտադրությունը։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին