Վաշինգտոնում հրաձգության ժամանակ վիրավորված Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը մահացել է. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը, որը վիրավորվել էր նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, մահացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Գոհաբանության օրվա կապակցությամբ զինվորականների հետ տեսազանգի ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

«Արևմտյան Վիրջինիայից Սառա Բեքսթրոմը՝ գվարդիականներից մեկը, մեծ հարգանք վայելող, երիտասարդ, հիանալի անձնավորություն, որը ծառայությունն սկսել է 2023 թ. հունիսին և աչքի էր ընկնում բոլոր առումներով, հենց նոր մահացավ», - ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ մյուս տուժածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 

«Մյուս երիտասարդը շատ վատ վիճակում է, պայքարում է իր կյանքի համար, և հուսով եմ՝ մենք ավելի լավ լուրեր կստանանք նրա մասին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնում տեղի ունեցածը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն «ազգային անվտանգության բնագավառում ավելի կարևոր առաջնահերթություն չունի, քան լիակատար վերահսկողություն ապահովել այն մարդկանց նկատմամբ, որոնք մուտք են գործում մեր երկիր և մնում այստեղ»։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան մերձակայքում աֆղանստանցի տղամարդը կրակոցներ է արձակել, որի հետևանքով ծանր վիրավորվել էր ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայող։

Միացյալ Նահանգներ

Թրամփն ահաբեկչություն է որակել Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիականների վրա հարձակումը

Թրամփը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի զինվորներին լուրջ վիրավորած «կենդանին» շատ բարձր գին կվճարի։ Ավելի վաղ ազգին հղած իր ուղերձում նա խոստացել է կրկնապատկել իշխանության ջանքերը միգրանտներին արտաքսելու համար։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում դադարեցվել է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտնել էր, որ միջադեպից հետո Թրամփը կարգադրել է մայրաքաղաք ուղարկել Ազգային գվարդիայի ևս 500 զինծառայողի։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիայի ևս 500 անդամի տեղակայել Վաշինգտոնում

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո