Նիգերիայում արտակարգ դրություն է հայտարարվել մարդկանց զանգվածային առևանգումների պատճառով

1 րոպեի ընթերցում

epa12460400 Police officers stand guard outside the Lagos State House of Assembly during a rally against forced evictions and the increasing cost of living in Lagos, Nigeria, 17 October 2025. According to Amnesty International, over the past decade, more than 50,000 people have been evicted from their homes in Lagos. EPA/EMMANUEL ADEGBOYE

Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն երկրում արտակարգ դրություն է հայտարարել անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով, որն ուղեկցվում է ծայրահեղականների կողմից բնակիչների զանգվածային առևանգումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Անվտանգության բնագավառում իրավիճակի վատթարացման պատճառով ես որոշում եմ ընդունել արտակարգ դրության ռեժիմ սահմանել և հրաման տալ Նիգերիայի զինված ուժերում լրացուցիչ զորակոչի մասին», - հայտարարել է Տինուբուն։

ԶԼՄ-ների տվյալներով, շաբաթվա ընթացքում երկրի տարբեր մասերում ծայրահեղականներն առևանգել են 315 դպրոցականի և ուսուցչի, ինչպես նաև տասնյակ այլ քաղաքացիների։ Նրանց մի մասին հաջողվել է փախչել, բայց հայտնի չէ 265 երեխայի ու նրանց ուսուցիչների ճակատագիրը։

2000-ականների սկզբից Նիգերիայի տարածքում գործում է «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը պարբերաբար առևանգումներ է իրականացնում, որոնց թիրախում հաճախ քրիստոնյաներն են։ 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է ուժային գործողությունների պատրաստվել Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում