Ֆրանսիայի դատարանը ուժի մեջ է թողել Bygmalion-ի գործով Սարկոզիի դատավճիռը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 26-ին հրապարակած վճռով ուժի մեջ է թողել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ կայացված դատավճիռը՝ 2012 թվականի ընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ 

Դատարանը հաստատել է Սարկոզիի մեկ տարվա ազատազրկման դատավճիռը, որը սահմանվել էր 2024 թվականի փետրվարին։ 

Սարկոզին կարող է կրել վեց ամիս պայմանական ազատազրկում, իսկ մնացած վեց ամիսը կարող է մեղմացվել, օրինակ՝ էլեկտրոնային ապարանջան կրելով։ Ֆրանսիայի նախկին նախագահը շարունակում է հերքել իր դեմ ներկայացված մեղադրանքները։

Այս գործի կենտրոնում 2012 թվականի նախընտրական քարոզարշավի հետ կապված ծախսերն են։ Մասնավորապես, Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ գրեթե կրկնապատկել էր օրենքով սահմանված 22,5 միլիոն եվրոյի ծախսերի սահմանաչափը: Միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող Bygmalion ընկերությունը, որի անունով էլ կոչվում է այս գործը, թաքցրել էր ծախսերի գերազանցման փաստը։

Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ ձևով է կրելու պատիժը Սարկոզին։ Ակնկալվում է, որ նրա փաստաբանները կպահանջեն մեղմ պատիժ՝ հաշվի առնելով նրա 70 անց լինելու փաստը: Վճռաբեկ դատարանը նաև անփոփոխ է թողել վերաքննիչ բողոքներ ներկայացրած ևս երեք մեղադրյալների, այդ թվում՝ Սարկոզիի քարոզարշավի ղեկավարի դատավճիռները:

2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզին 2025 թվականի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել մեկ այլ գործով ևս։ Գործը, որը ստացել էր «լիբիական գործ» անվանումը, կապված էր 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ու հոկտեմբերի 21-ին բանտարկվել էր՝ դառնալով այդ կարգավիճակում հայտնված ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը։  Նոյեմբերի 10-ին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել էր բանտից պայմանական ազատ արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրան դատական ​​​​հսկողության տակ դնել։ Սարկոզիին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ 

Եվրոպա

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի վերաքննիչ դատավարությունը կսկսվի մարտին

Այս գործով Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից վերաքննիչ դատարան ներկայացված դիմումի քննությունը կմեկնարկի 2026 թվականի մարտի 16-ին՝ շարունակվելով մինչև հունիսի 3-ը։ 

 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ