Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները նոյեմբերի 24-ի դրությամբ  ինտենսիվորեն շարունակվում են։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ աշխատանքներին մասնակցում է 343 փրկարարական ծառայող, ներգրավվել է 6 հիմնական տեխնիկա և ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 չվերթ)։ 

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել։

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։

Հայերեն English فارسی

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի