Կրթություն

Գեղարքունիքում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը

Գեղարքունիքի մարզի հանրակրթական  դպրոցներում մեկնարկել է ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, օլիմպիադային մասնակցելու նպատակով մարզում հայտագրվել է 10945 աշակերտ, որից 1173-ը՝ հայոց լեզու, 821-ը՝ հայ գրականություն, 1237-ը՝ մայրենի, 857-ը՝ պատմություն, 2807-ը՝ մաթեմատիկա, 433-ը՝ ֆիզիկա, 14-ը՝ աստղագիտություն, 579-ը՝ կենսաբանություն, 204-ը՝ ինֆորմատիկա, 364-ը՝ քիմիա, 406-ը՝ աշխարհագրություն, 562-ը՝ ՆԶՊ, 793-ը՝ ռուսաց լեզու, 520-ը՝ անգլերեն, 20-ը՝ ֆրանսերեն և 155-ը՝ գերմաներեն առարկաներից։

Նշված առարկաներից ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվում է առցանց եղանակով, իսկ մայրենին գնահատվում է տեղում, առանց ձևաթղթի, հարցման միջոցով։ 

Առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը կշարունակվի մինչև դեկտեմբեր, որի արդյունքում տարբեր առարկաներից լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցականներն իրենց գիտելիքները կստուգեն նաև օլիմպիադայի մարզային փուլի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում