ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան անդամների պատվիրակությունը նոյեմբերի 23-ին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագիրն ու ներկա իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ասվում է խմբավորման տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները վերահաստատել են հրադադարի առաջին փուլը կյանքի կոչելու իրենց պատրաստակամությունը, սակայն մեղադրել են Իսրայելին հրադադարի «շարունակական խախտումների մեջ»՝ ընդգծելով, որ իսրայելական կողմի գործողությունները վտանգում են գործարքը։

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ստեղծել հստակ մեխանիզմ, որի միջոցով կարձանագրվեն հրադադարի խախտումները։ 

Քննարկվել է նաև Ռաֆահի թունելներում մնացած ՀԱՄԱՍ-ի զինյալների հարցը։ 

Գազայում նոյեմբերի 22-ին իսրայելական ավիահարվածների պատճառով մահացել է առնվազն 20 մարդ։ 

Եգիպտոսը, Կատարն ու Միացյալ Նահանգները միջնորդել էին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Գազայում հրադադարի հաստատման հարցում։ Հրադադարն ուժի մեջ էր մտել 2025 թվականի հոկտեմբերին։ 

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում