Հայաստանում նախագծվել է փոքր արբանյակ, որի հնարավոր կիրառությունը դեռ պետք է հստակեցվի

3 րոպեի ընթերցում

2022 և 2023 թվականներին համապատասխանաբար ARMSAT-1 և Hayasat-1 արբանյակները տիեզերք արձակելուց հետո Հայաստանում մտածում են համանման հերթական նախագիծը կյանքի կոչելու մասին: Մասնավորապես, երևանյան աշխատանոցներից մեկում նախագծվել է փոքր արբանյակ, որի պատրաստման նպատակահարմարությունը և գործնական կիրառության ոլորտները դեռ պետք է հստակեցվեն մասնագետների հետ քննարկումների արդյունքում:

«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի կրթական ծրագրի ղեկավար Մայա Շահումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրագործման դեպքում դա կարող է շատ հավակնոտ նախագիծ համարվել:

«Երևանի աշխատանոցներից մեկում նախագծվել է Cubesat ձևաչափի սարքը (խմբ. նույն ձևաչափի էին նաև ARMSAT-1 և Hayasat-1 արբանյակները), որը փոքր արբանյակի տարբերակ է: Դա տիեզերական նախագծերից մեկն է, որի ուղղությամբ ուզում ենք աշխատել՝ ապահովել շահագրգիռ կազմակերպությունների կամ ընկերությունների կապը մասնագետների հետ, որպեսզի քննարկումների արդյունքում պարզ դառնա, թե որ ուղղությամբ է պետք շարունակել ընթացքը: Կարծում եմ` մի քանի ամիս կպահանջվի այդ ամենը հստակեցնելու համար: Դա կարող է շատ հավակնոտ նախագիծ դիտվել»,- նշեց Մայա Շահումյանը:

2022 թվականի մայիսի 25-ին տիեզերք էր արձակվել Հայաստանի առաջին՝ ARMSAT-1 արբանյակը, որը կոչված էր նպաստելու սահմանների պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի մոնիթորինգին, ինչպես նաև գյուղատնտեսության և շինարարության աշխատանքներին աջակցելուն: ARMSAT-1-ը ստեղծվել էր իսպանական SATLANTIS ընկերության մասնակցությամբ:

Հայկական արտադրության առաջին արբանյակ Hayasat-1-ը տիեզերք էր արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ գիտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Այն մշակվել և պատրաստվել էր Հայաստանում՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական ​​նորարարությունների և կրթության կենտրոնի թիմի կողմից։  

Իրենց առաքելություններն արդեն ավարտած երկու արբանյակներից  ARMSAT-1-ն  արձակվել էր SpaceX-ի հրթիռների միջոցով՝ ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից, իսկ Hayasat-1-ը՝ Վանդենբերգի ռազմաօդային բազայից։ 

Հայերեն English Türkçe

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ