Ադրբեջան

Գալուզինն ընդգծել է Բաքվում 11 ռուսաստանցիների ազատ արձակման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Գալուզինն ընդգծել է Բաքվում 11 ռուսաստանցիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ կողմերը հետագա զրույցի ընթացքում վերահաստատել են երկկողմ կապերի զարգացումը շարունակելու տրամադրվածությունը՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրին համապատասխան, որը ստորագրվել է 2022 թ. փետրվարի 22-ին Մոսկվայում: 

«Արձանագրվել են հաջողությունները երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման գործում, լրիվ ծավալով մշակութային-հումանիտար կապերի վերականգնման կարևորությունը», - նշել են նախարարությունում: 

Ըստ հաղորդագրության՝ Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը և 3+3 հարթակի աշխատանքի պահպանման հարցերը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում