Ադրբեջան

Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

«Առանձին քննարկվել են տարածաշրջանային թեմատիկան, այդ թվում՝ ռուսական կողմի հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա։ Քննարկվել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքի պահպանման հարցերը», - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է նաև օրերս Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում