1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հղել այդ երկրի տարածքով ենթադրյալ ռուսական անօդաչու թռչող սարքի անցնելու առնչությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դեսպանը ԱԳՆ-ում հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ չկան փաստեր, որոնք կհաստատեն անօդաչու թռչող սարքի ռուսական պատկանելությունը։