Գեղարքունիքի մարզպետը պարգևատրել է ռոբոտաշինության միջազգային մրցույթի մրցանակակիր աշակերտներին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել  ու մարզպետի շնորհակալագրով պարգևատրել է Գավառի ավագ և Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցներում գործող «Արմաթ» աշխատանոցի սաներ Վանիկ Մանուկյանին և Օնիկ Հակոբյանին, ովքեր երկրորդ տեղ են գրավել Պանամայում վերջերս կայացած «FIRST Global» ռոբոտաշինության առաջնությունում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, միջազգային մրցաշարում ձեռք բերած այս նվաճման ու մարզում ռոբոտաշինության ուսուցման գործում ներդրած ավանդի համար մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել է  նաև Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Գարիկ Ալեքսանյանը։ 

Կարեն Սարգսյանը շնորհավորել է ռոբոտաշինության միջազգային մրցաշարում երկրորդ մրցանակով տուն վերադարձած աշակերտներին ու խմբակավարին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ ու անձնական կյանքում։ «Մեզ համար ձեր հաղթական ձեռքբերումներն անչափ կարևոր են, ոգևորող ու տպավորող, որ նման բարձր արդյունքներ եք կարողացել ապահովել միջազգային ստուգատեսում։ Այդ ձեռքբերումների մասին էլ ցանկանում ենք բարձրաձայնել, որ մյուս դպրոցներում էլ իմանան, թե ինչպես կարելի է ուսման բարձր առաջադիմության, գերազանց կրթության շնորհիվ բարձր պահել Հայաստանի Հանրապետության, մեր մարզի, հարազատ դպրոցի ու ուսուցիչների պատիվը և օրինակ վերցնեն ձեզանից»,-նշել է Կարեն Սարգսյանը։  

Վանիկ Մանուկյանը և  Օնիկ Հակոբյանը կիսվել են իրենց տպավորություններով՝ ներկայացնելով մրցաշարում  դժվարությունները հաղթահարելու իրենց ձգտումները, թիմային աշխատանքը, առաջիկա ծրագրերն ու նպատակները։ 

«FIRST Global»-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահեղինակավոր միջազգային առաջնություններից է։ Մրցաշարին մասնակցել է 192 թիմ՝182 երկրից։ Մրցույթի թեմատիկան եղել է  ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծումը։ Հայաստանի թիմը գրավել է պատվավոր երկրորդ տեղը։ Մեր թիմի մարզիչ-խմբավարը եղել է Էրիկ Միրզոյանը,  անդամները՝ Դվինի միջնակարգ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Դավիթ Ղազարյանը, Գավառի N 2 միջնակարգ  դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Օնիկ Հակոբյանը, Գավառի ավագ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Վանիկ Մանուկյանը և Երևանի N 131 դպրոցի «Արմաթ» աշխատանոցի սան Մարի Օհանյանը։ 

«Արմաթ»-ը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիր է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները