ՄԱԿ-ն ընդունել է բանաձև 2026-ի ձմեռային Oլիմպիական խաղերում զինադադարի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը կոչ է անում Oլիմպիական զինադադար հաստատել 2026 թվականի Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» խորագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։

«Մենք պետք է համատեղ աշխատենք սպորտը քաղաքականությունից առանձնացնելու համար։ Սա նշանակում է, որ մարզիկները պետք է կարողանան ճանապարհորդել ընդունող երկրներ և մրցել, այլ ոչ թե բախվել քաղաքական պատճառներով վիզաների մերժման պատճառով տանը մնալու սպառնալիքին», - քվեարկությունից առաջ ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրսթի Քովենթրին։

Փաստաթուղթը բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը կոչ է անում պահպանել օլիմպիական զինադադարը Օլիմպիական խաղերի մեկնարկից յոթ օր առաջ մինչև Պարալիմպիկ խաղերի ավարտից հետո յոթ օր ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ապահովել մարզիկների, պաշտոնյաների և բոլոր մյուս հավատարմագրված անձանց անվտանգ անցումը, մուտքը և մասնակցությունը։ Բանաձևը նաև «կոչ է անում բոլոր անդամ պետություններին համագործակցել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ՝ սպորտը որպես գործիք օգտագործելու՝ հակամարտություններից տուժած տարածքներում խաղաղությունը, երկխոսությունը, հանդուրժողականությունը և հաշտեցումը խթանելու համար՝ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում և դրանից հետո»։

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը