«Երևանյան բեսթսելեր». «Անասնաֆերմա»-ն` առաջատար. Թարգմանական, հոկտեմբեր, 2025

10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հոկտեմբերի վաճառքների հիման վրա: 

Առաջին հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը:  «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Մայք Օմերի «Մարդասպանի վերադարձը» երկրորդ տեղում է։ Արյան ծարավը խելագարեցնում է, մոլորեցնում, ստիպում դուրս գալ որսի: Իսկ ի՞նչ, եթե արյան ծարավով տարված մեկը հանդիպի սերիական մարդասպանի, որը նույնպես ունի ծարավ… որսի ծարավ։ Չիկագոյի փոքրիկ եկեղեցիներից մեկի հովվի աղջիկը հայտնաբերվում է սպանված։ Մարդասպանը գործել է նախապես ծրագրված կերպով, պլանավորել է սպանությունը, բայց թույլ տվել սխալներ: Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ-ի գործակալ Թեյթում Գրեյը նորից դեպքի վայրում են և նրանք անում են  իրենց սեփական որսը՝ վերջապես գտնելու Զոիի անցյալից եկող սարսափելի ուրվականին՝ Ռոդ Գլովեր անունով սերիական մարդասպանին։ Զոի Բենթլիի և Թեյթում Գրեյի հետաքննության մասին այս վերջին գիրքը  իսկական էմոցիոնալ ճոճանակ է, որը թույլ չի տա ընթերցողին գեթ մեկ րոպե կտրվել ընթերցանությունից։

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» երրորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկը» չորրորդ տեղում է։   Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։  Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…

Լյոու Ցըսինի «Երեք մարմինների խնդիրը» ֆենթզի վեպը հինգերորդ տեղում է։ Վեպի գործողությունները ծավալվում են Չինաստանում, որտեղ գաղտնի գիտական նախագծի շրջանակներում կապ է հաստատվում կործանման եզրին գտնվող այլմոլորակային քաղաքակրթության հետ։ Արդյո՞ք պատրաստ ենք մենք ընդունելու Տրիսոլարիսի քաղաքակրթությունը, այն գալիս է մեզ օգնելո՞ւ, թե՞ կործանելու…

Վեցերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

«Սպասող մարդու օրագիր» գիրքը յոթերորդ տեղում է։ Այն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է։ Բանաստեղծությունները թարգմանել է Էդիկ Պողոսյանը։ Իրանական ժամանակակից պոեզիան հայերեն թարգմանելն Էդիկի համար սիրելի զբաղմունք է եղել։ Գրքի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է, որն իրանցիները հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։ Յուրաքանչյուրը կարող է բացել «Սպասող մարդու օրագիր» գրքի պատահական էջ և գտնել իր օրվա բանաստեղծությունը։  

Քրիսթեն Փերինի «Քո սպանության առեղծվածը» գիրքը ութերորդ տեղում է։ 1965 թվականին տոնավաճառի գուշակը մռայլ կանխատեսում է անում․ տասնվեցամյա Ֆրենսիս Ադամսին մի օր անխուսափելիորեն սպանելու են։ Այդ պահից ի վեր Ֆրենսիսն իր ողջ կյանքը նվիրում է մի սպանության բացահայտմանը, որը դեռ տեղի չէր էլ ունեցել։ Ոչ ոք լուրջ չի ընդունում նրա վախերը, մինչև վաթսուն տարի անց նրա դին չեն հայտնաբերում իր իսկ կալվածքում։ Այժմ նրա ժառանգ Էնի Ադամսը պետք է բացահայտի սպանության հանելուկը, որպեսզի կարողանա ստանալ կտակում նշված հսկայական ունեցվածքը։ Բայց ժառանգության խաղը վերածվում է վտանգավոր արկածի, երբ անցյալի գաղտնիքները սկսում են մեկը մյուսի հետևից ջրի երես դուրս գալ։ Շուտով Էնին հասկանում է, որ կարող է ժառանգել ոչ միայն իր հորաքրոջ հարստությունը, այլև նրա ողբերգական ճակատագիրը․․․

Ք. Ս. Լուիսի «Խառնակչի նամակները» իններորդ տեղում է։ Այն կլանիչ ու խորաթափանց ստեղծագործություն է։ Հեղինակը ներկայացնում է մարդկային կյանքի գայթակղությունները, սխալները և բարոյական պայքարը յուրօրինակ տեսանկյունից։ Գիրքը կազմված է ավագ դև Խառնակչի նամակներից, որոնք նա հղում է իր անփորձ զարմիկին՝ Գարշուկին։ Խորհրդատուի դերում Խառնակիչը սովորեցնում է, թե ինչպես պետք է գայթակղել և մոլորեցնել Երկրի վրա ապրող մարդուն, խոչընդոտել նրա հոգևոր առաջընթացին, մոլորեցնել դեպի մեղք ճամփա։ Լյուիսը հեգնում է մարդկային թուլությունները, փառասիրությունը, ինքնախաբեությունը և նյութապաշտությունը։ Գրքի ենթատեքստում ընթերցողը տեսնում է բարոյական պայքարի ճշմարիտ էությունը և ընտրության դերը մարդկային կյանքում։ «Խառնակչի նամակները» ապացուցում է Լյուիսի հանճարեղությունը՝ որպես մտածող ու գրող։ Այս գիրքը տասնամյակներ շարունակում արդիական ու ազդեցիկ է մնացել, օգնել է հազարավոր ընթերցողների քննադատորեն վերանայել սեփական արժեքները և բարոյական ընտրությունները։

Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» տասներորդ տեղում է։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը միայն մի դիմանկարի պատմություն չէ. այն պատմություն է նկարչի և նրա մուսայի մասին, նաև սիրո պատմություն է, որը ծավալվում է Հոլանդիայի Դելֆտ քաղաքում հեռավոր տասնյոթերորդ դարում։ Պատմական վեպը գրելու համար հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրել է նյութը, ինչի շնորհիվ ընթերցողը միանգամից ընկղմվում է վայրի և դարի մթնոլորտի մեջ։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1*

Ջորջ Օրուել,

«Անասնաֆերմա»  

Անտարես110
20

Մայք Օմեր,

 «Մարդասպանի վերադարձը»

Դավինչի78 
3+5

Տոշիկազու Կավագուչի,

«Նախքան սուրճը կսառի» 

Դավինչի66
4

նոր

Ֆրանկ Տիլյե,

«Գլուխկոտրուկը»  

Դավինչի55
5նոր

Լյոու Ցըսին,

«Երեք մարմինների խնդիրը» 

Զանգակ52
6-2

Էլիզաբեթ Գիլբերթ,

«Ուտել, աղոթել, սիրել» 

Զանգակ49
7նոր«Սպասող մարդու օրագիր»Newmag 47
8նոր

Քրիսթեն Փերին,

 «Քո սպանության առեղծվածը»

Դավինչի 43
9նոր

Ք. Ս. Լուիս,

«Խառնակչի նամակները» 

Newmag41
10-9

Թրեյսի Շևալյե,

«Մարգարտե ականջօղով աղջիկը» 

Զանգակ41
Հայերեն

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում