PKK-ն հայտարարել է թուրք-իրաքյան սահմանից զորքերը հեռացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ իր զինված ուժերը հետ է քաշում Իրաքի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններից։ Այս քայլի նպատակը թուրքական բանակի հետ բախումներից խուսափելն է և Անկարայի հետ խաղաղության բանակցություններին նպաստելը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։

«Նոյեմբերի 16-ի երեկոյի դրությամբ մեր ուժերը դուրս են եղել Զապի շրջանից։ Ներկայում, այդ հատվածում հակամարտության ռիսկը ամբողջությամբ վերացված է։ Մենք հավատացած ենք, որ այս նոր քայլը կծառայի քրդական հարցի լուծմանն ու կօգնի Թուրքիայի ժողովրդավարացմանն ու խաղաղությանը»,- ասվում է PKK-ի հայտարարության մեջ։

Հոկտեմբերի վերջին PKK-ն հայտարարել էր իր ուժերն ամբողջությամբ Թուրքիայի տարածքից դուրս բերելու մասին։ Բացի դա, հայտարարվել էր, որ նմանատիպ միջոցառումներ կձեռնարկվեն սահմանի երկայնքով գտնվող դիրքերում, որտեղ կա հակամարտության կամ սադրանքի ռիսկ։

Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտված ահաբեկչական գործունեության համար, 2025 թվականի փետրվարին կոչ արեց PKK-ի հետ կապված բոլոր խմբավորումներին վայր դնել զենքերը և դադարեցնել Անկարայի հետ հակամարտությունը։ Մայիսին PKK-ն համագումար անցկացրեց, որտեղ որոշեց լուծարվել և վերջ դնել Թուրքիայի հետ գրեթե 50-ամյա դիմակայությանը։

Հայերեն Русский

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին