Քաղաքականություն

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարը

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում: 

Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը համահունչ է ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Վրաստանի աջակցության համար:

Հայաստանի ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում