Որպես զիջում ուզում էին ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը․ Փաշինյանը՝ Ղարաբաղի հարցով բանակցությունների մասին
1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Հայաստանից, որպես զիջում, ուզում էին երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականին ինչո՞ւ մենք զիջումների չգնացինք, մինչև տարեվերջ այդ բանակցային փաստաթղթերն էլ կհրապարակենք, այդ թեման էլ կփակենք, որովհետև մեզնից (որպես զիջում, - խմբ.) ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից, ինչը չի երևում ու չի երևալու երբեք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Ղարաբաղի հարցը, որպես խայծ է օգտագործվել Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու համար: