Մյունխենում մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Գուրգեն Հակոբյանի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում բացված Ժամանակակից մեդալային արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM XXXVIII) ներկայացվել են մեդալագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները։ Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել ավելի քան 30 երկրի 350 արվեստագետ։ Ներկայացված 500 աշխատանքն ամբողջացված է «Մեր առասպելները՝ մեր արմատները» խորագրի ներքո: Աշխարհի տարբեր երկրներից ցուցադրված աշխատանքներն ընդհանուր երկխոսության մեջ են՝  արտացոլելով նաև ինքնատիպ բազմազանություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գուրգեն Հակոբյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացրել է երկու աշխատանք։ 

«Մեդալները, որոնք ներկայացրել եմ Մյունխենի ցուցահանդեսին, կոչվում են «Դիցաբանական երազ»։ Աշխատանքները որոշակի իմաստով  համապատասխան են ցուցահանդեսի խորագրին։ Այլաբանական, առասպելական և այժմյան կերպարների  համադրությունը զուգահեռված է մեդալի փոքր մակերեսի վրա՝ հաղորդելով  անցյալի առերեսումը ներկայի հետ»,-ասաց Գուրգեն Հակոբյանը։ 

FIDEM-ը միջազգային մեդալագործական ֆեդերացիա է, որը երկու տարին մեկ տարբեր երկրներում կազմակերպում է կոնգրես և ցուցահանդես: Գուրգեն Հակոբյանը FIDEM-ի անդամ է ու ներկայացուցիչն է Հայաստանում: Գուրգեն Հակոբյանն ունի մեդալագործական արվեստում ստեղծագործություններ՝ նվիրված հայ կոմպոզիտորներին՝ Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան և այլք:

Մյունխեն քաղաքում բացված ժամանակակից մեդալային արվեստի միջազգային ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2026 թվականի հունվարի 25-ը։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները