Մերձավոր Արևելք

Մակրոնը զգուշացրել է, որ Արևմտյան ափը բռնակցելու Իսրայելի ցանկացած ծրագիր «կարմիր գիծ» է

1 րոպեի ընթերցում

Մակրոնը զգուշացրել է, որ Արևմտյան ափը բռնակցելու Իսրայելի ցանկացած ծրագիր «կարմիր գիծ» է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան ափն Իսրայելի կողմից բռնակցելու ցանկացած ծրագիր կլինի «կարմիր գիծ» և կհանգեցնի եվրոպական երկրների արձագանքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabia-ն։

«Մասնակի կամ լրիվ բռնակցման ծրագրերը, օրինական կամ փաստացի, կարմիր գիծ են, ​​որին մենք խստորեն կարձագանքենք մեր եվրոպացի գործընկերների հետ», - հայտարարել է Մակրոնը Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Նորաբնակների բռնությունը և կառուցապատման նախագծերի արագացումը հասնում են նոր բարձունքների՝ սպառնալով Արևմտյան ափի կայունությանը և համարվելով միջազգային իրավունքի խախտումներ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Արևմտյան ափին բռնությունների ալիքը կտրուկ աճել է 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակաշրջանից ի վեր իսրայելական ուժերը կամ նորաբնակները Արևմտյան ափում սպանել են առնվազն 1002 պաղեստինցու։

Նույն ժամանակահատվածում, ըստ Իսրայելի պաշտոնական տվյալների, Արևմտյան ափում պաղեստինցիների հարձակումների հետևանքով զոհվել է 43 իսրայելցի, այդ թվում՝ զինվորներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում